Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմից անցել է երեք տարի։
2020թ. սեպտեմբերի 27-ի Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա պատերազմը` վարձկանների ներգրավմամբ և թուրքական զինված ուժերի անմիջական աջակցությամբ:
Պատերազմ, որը հնարավոր դարձավ իշխող ՔՊ-ական խմբակի հակաազգային և անխոհեմ քաղաքականության շնորհիվ։
Պատերազմ, որի հետևանքով մենք կորցրեցինք Շուշին, Հադրութի շրջանը, Կովսականը, Սանասարը, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատվածներ, Շահումյանի և Քաշաթաղի շրջանները (որոշ շրջաններ թշնամուն հանձնվեցին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարությամբ)։
Պատերազմ, որի հետևանքով ԱՀ-ում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, իսկ 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը անհայտ է (ըստ ՀՀ քննչական կոմիտեի 21.03.2022 թ. դրությամբ):
Պատերազմ, որի հետևանքով ունեցանք շուրջ 11 հազար վիրավոր։
Պատերազմ, որի հետևանքով մեր հայրենակիցներից 885 հաշմանդամ է դարձել։
Պատերազմ, որի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ մնացին մի շարք հուշարձաններ և պատմամշակութային արժեք ունեցող այլ կառույցներ։
Պատերազմ, որի հետևանքով տեղահանվեցին և անօթևան դարձան հազարավոր մեր հայրենակիցներ։
Պատերազմ, որի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող մեր քաղաքացիները տեղեկացան աննկարագրելի դավաճանության մասին:
Պատերազմ, որի ողջ ընթացքում խաբեությունը, դավադրությունը, ատելությունը դարձան փաշինյանական իշխանության պետական քաղաքականություն։
Երեկ Շիրակ մարզի ՔՊ-ական գործադիր և օրենսդիր իշխանության որոշ ներկայացուցիչներ առանց ամոթի որևէ զգացումի ծաղիկներ էին խոնարհում, «հարգանքի» տուրք մատուցում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Հերոսների, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի անտեսելով սեփական եսը․ այն հերոսների ովքեր կանգնեցին մինչեւ վերջ և այդպես էլ չիմացան, որ ՀՀ-ի դավաճանական իշխանությունները թշնամուն հանձնեցին մեր հերոսների թափված արյունը, մեր պատմությունը, մեր Շուշին ու Դադիվանքը։
Եվ վերջում...
Ամեն օր լինելու է ավելի ծանր, ամեն օր նոր կորուստներ ենք ունենալու։
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գնալ նոր զիջումների, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ական բանդան երկրի ղեկին են։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր