կարևոր
9220 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 23:34
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավորների երևակայությունը սահմաններ չունի. Մհեր Մելքոնյան

ՔՊ-ական պատգամավորների երևակայությունը սահմաններ չունի. Մհեր Մելքոնյան

Վերջին օրերին ԱԺ-ի` «ժողովրդի վստահությունը վայելող» խմբակցության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով՝ հարցազրույցներ են տալիս ու հավաստիացնում մեր քաղաքացիներին, թե որքան շատ են սիրում Արցախը։

Օրերս Շիրակի մարզը ներկայացնող թրքահպատակ խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը «Ժողովուրդ» թերթի հետ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «նոր մի քիչ առաջ մենք նաև ԱԺ-ի կողմից հայտարարության նախագիծ ընդունեցինք, որով բնականաբար դատապարտում ենք այս իրավիճակը և պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, Ադրբեջանի իշխանություններն այս պահին իրենց ցեղասպան քայլով, ի՞նչ են անում, հումանիտար աղետ են ստեղծում Արցախի ժողովրդի համար։ Եվ՛ արցախահայությունը, և՛ ինչպես նաև ցանկացած մարդ արարած ապրելու իրավունք ունի։ Եվ Ադրբեջանն այսօր խոչընդոտում է այդ իրավունքին՝ փակելով ճանապարհը, որը միակ ճանապարհն է Արցախին հասցնելու հումանիտար ցանկացած օգնություն»։

Իսկական  անպարկեշտություն է, որ մի խմբակի անդամ, որը թշնամուն հանձնեց Արցախը, հանձնում է Հայաստանը, հարցականի տակ է դրել հայ ժողովրդի ապագան, փորձում է տպավորություն ստեղծել, թե մտահոգ են արցախահայության ճակատագրով։

Այս իշխանությունները, որին մաս եք կազմում նաև Դուք՝ պարոն նախկին մարզպետ, ծրագրավորված և դավադրորեն մեր երկիր պատերազմ բերեցիք։ Այս օրերին էլ, օգտվելով ՀՀ-ի խարդախ, վախկոտ, հակազգային իշխանությունների անկարողությունից, թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական քայլերն է  նախաձեռնում՝ փորձելով ապահովել Հայաստանը և Արցախը վերջնականապես ծնկի բերելու գործընթացը։

2018թվականի ՀՀ-ում իշխանությունը զավթելուց հետո տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ բազմաթիվ իրադարձություններ, որոնք ապացուցում են Ձեր քաղաքական խմբակի  հակահայկական ընթացքը:

-դեմ եք «Շուշիի հռչակագրի» դատապարտմանը,

-դեմ եք Ղարաբաղն Ադրբեջանի մաս չհամարելուն,

-մեր տարածքային ամբողջականության խաթարում,

- հայկական բանակի կազմաքանդում,

-իշխանության  բացարձակ բռնազավթում,

-դեմ եք օգտագործել Արցախի Հանրապետություն ձևակերպումը,

-դեմ եք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը,

-անվերջ պարգևավճարներ,

-ազգային արժեքների ու կառույցների վարկաբեկում,

Ցանկը վերջ չունի․․․

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը  վերածվեց  միապետության ՝ բռնության բոլոր ատրիբուտներով, ցանկացած այլախոհության ճնշմամբ, հակազգային տարրերին աջակցելով և սեփական բնակչության դեմ պատերազմ սանձազերծելով։  Նրանց ձեռքերով իրագործվում է մեր թշնամիների գլխավոր նպատակը ՝ Հայաստանի վերջնական ոչնչացումը։

Իսկ Արցախը, հակառակ Ձեր ՔՊ-ական խմբակի ցանկության, երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ու լավ հիշեք, անպատվաբեր խաղաղության գինը շատ ծանր է լինելու․․․․

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ