Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուղերձը շատ հստակ է․ վերջ պետք է դրվի երկակի ստանդարտներին։ Արցախը կանգնած է ցեղասպանության և էթնիկ զտման առջև և միջազգային հանրությունը, այդ թվում նաև Միացյալ նահանգները բավարարվում են լոկ հայտարարություններով և հետևում են, թե ինչպես է 120 հազար մարդ իր սեփական հայրենիքում ինչպես է ենթարկվում ցեղասպանության։ Այս մասին ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«7 ամիս Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ վերջին 10 օրերին խորը բլոկադայի մեջ․ կա դեղորայքի, սննդի խնդիր, անվտանգության հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք և աշխարհը լուռ հետևում է։ Աշխարհը շատ հաճախ առաջնորդվում է տնտեսական և այլ շահերով, քան իրենց հռչակած նպատակներով և սկզբունքներով։ Նպատակը ևս մեկ անգամ մեր բողոքը, պահանջը ձևակերպեկն է և հանրության ուշադրությունն էլ այս խնդիրների վրա սևեռելն է»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ում մեկնարկող եռակողմ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ կարևոր է, թե ինչ օրակարգով են գնում ՀՀ իշխանությունները գնում այդ բանակցություններին․
«Մեր դժբախտությունն ու այս ամբողջ ողբերգության պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է սպասարկել հայ ժողովրդի, հայության, Արցախի և Հայաստանի Հանրապետության շահերը, այստեղ է մեր գլխավոր խնդիրը։ Հետևաբար որևէ բանակցությունից, որը վարվում է այսօրվա իշխանության կողմից մենք որևէ լուրջ և էական ակնկալիք չենք կարող ունենալ, որովհետև իրենք վաղուց հրաժարվել են սպասարկել մեր ժողովրդի շահերը։ Այս իմասով ևս այս ակցիաները կարևոր են, որպեսզի հստակ ցույց տանք միջազգային հանրությանը, որ այն, ինչ ասում է օրվա իշխանությունը դա մեր ժողովորդի տեսակետներին չի համապատասխանում։ Իրենք մանդատ չունեն երկիրը նոր զիջումների տանելու, սա հակաօրինական, հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց է, որը մեր կողմից չի ընդունվելու։ Մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ կանխել այն ողբերգական կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը կանգնած է մեր ժողովրդի և պետության գլխին, որը ուզում է իրականացնել օրվա իշխանությունը»,- ասաց նա։