Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք երբեք հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են, հետապնդվում են, վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ այս գործն ի սկզբանե շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում։ «Այս դատարանների հետ վաղուց շատ հույսեր չենք կապում։ Այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Փաշինյանի ապօրինի հրահանգները դակող»։
Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության թիրախում պայքարող քաղաքական ուժերն են։ Նա վստահեցրեց՝ քայց քանի դեռ կան այդ ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրարգրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել։
Մանրամասն՝ տեսանյութում