կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 14:12
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը շտապեց ԱԺ դահլիճ, որպեսզի հասցնի ընդհատել Աննա Մկրտչյանին

Արցախը պետք է պաշտպանել և իրավիճակն ու իրականությունն այսօր այնպիսին է, որ Արցախին հարվածում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ահաբեկիչները, նրանց ագրեսիվ վարքագիծը, այլ նաև Հայաստանում իշխանությունը զավթած դավադիրները: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ես չեմ եկել բացատրելու մարդկանց մի խմբակի, ովքեր մտածում են, որ Շուշին Շուշա է, ովքեր մտածում են, որ Հայաստանը ցանկացած տրամագծով հնարավոր է բաժանել միայն թուրքին հարմար միջանցք տալու համար, առավելևս ինչ-որ մեկին, ով մտածում է, որ հայ գերեվարող և հայ սպանող Ալիևը կիրթ է ու կառուցողական: Հատկապես այս մարդկանցից չեմ եկել քվե խնդրելու Արցախի համար մի շատ պարզ պատճառով՝ 44 օր շարունակ, չհաշված դրան նախորդող երեք տարիները, Արցախն ուղղակի աղերսում էր իրեն մենակ չթողնել թուրքի հետ»: 

Ավելին՝ տեսանյութում: