|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնապես հաստատել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մահը՝ Անկարայում տեղի ունեցած մահափորձից հետո:
Զախարովայի խոսքով, Մոսկվան տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչական գործողություն՝ հավելելով, որ այս հարցը կբարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ Անկարայում մահափորձ է տեղի ունեցել: Դեսպանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր:
Ականատեսների խոսքով, հարձակումը տեղի է ունեցել ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: Մարդիկ պատմել են, որ թանգարան է ներխուժել 62-ամյա տղամարդը եւ կրակել է դիվանագետի վրա՝ թիկունքից, երբ Անդրեյ Կառլովը ելույթը վերջացնելիս է եղել: