կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 17:38
Տարածաշրջան

Հայերին այստեղ որպես ահաբեկիչ են որակում. Գարո Փայլան

Հայերին այստեղ որպես ահաբեկիչ են որակում. Գարո Փայլան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը Մշակույթի և զբոսաշրջության նախարարության 2020 թ. բյուջեի քննարկման ժամանակ քննադատել էր Թուրքական պատմագիտական ու Թուրքական լեզվաբանական ընկերություններին, որոնց գրավոր պատասխան էր եկել:

Նախարար Մեհմեթ Էրսոյի ստորագրությամբ պատասխանում նշված էր, որ Թուրքական պատմագիտական ընկերությունը միայն թուրքիայի պատմության շուրջ չի աշխատանքներ իրականացնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է bianet.org կայքը:

Փայլանն էր գրավոր ծանուցում էր ուղարկել նախարարություն, որտեղ նշում էր, որ այդ աշխատանքները ցույց չեն տալիս Թուրքիայի բազմամշակութային էությունը, իսկ թուրքերից բացի այլ ժողովուրդների համար արված աշխատանքները զուրկ են օբյեկտիվությունից և ակնհայտ թշնամական ուղղվածություն ունի:

«Թուրքական պատմագիտական ընկերության ղեկավարությունը միայն Թուրքիայի պատմությունը չի ուսումնասիրում: Քրդերի, հայերի, ասորիների և այս հողերում ապրող այլ ազգերի կողքին Անատոլիայում բնակված խեթերի, ասորացիների, բյուզանդացիների, հռոմեացիների և լիդյացիների վերաբերյալ ևս աշխատանքներ է տարվում». – նշված էր նախարարության պատասխանում, որին հակադարձեց Փայլանը, պատասխանելով, որ «20-րդ դարի առաջին կեսին հայ-թուրքական հարաբերությունների միջազգային սիմպոզիումի» ժամանակ հայերի հասցեին թշնամական որակումներ էին տալիս և այդ միջոցառման եզրափակիչ հայտարարության մեջ հայերին որակում էին որպես ահաբեկիչ:

«Ձեր ստորագրությունը կրող պատասխանու հայերին ահաբեկիչ եք անվանում և կան ատելության խոսքեր: Ինչպե՞ս կբացատրեք դա», - նախարարությանն ուղղված հարցադրման մեջ նշեց Փայլանը: