Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ «ռաունդը» տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Լիսաբոնում։ Փաստորեն, իշխանությունները ճիշտ այդքան ժամանակ ունեն հայաստանյան տեղեկատվական-քարոզչական տիրույթում հերթական ալիքի տարածման համար: Խոսքը մի քանի «բլոկի» մասին է՝ հակառուսականության և Արցախի «հանձնման»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը հանձնառություն է վերցրել հատկապես հակառուսական ալիքի առավել ուժեղացման հետ կապված, որի վերաբերյալ իր թիմին դիլիջանյան ժողովի ժամանակ հանգամանալից հրահանգավորել է։ Թեպետ, ըստ էության, այս գործընթացն իշխանություններն արդեն իսկ սկսել են. ի մասնավորի, «մենք կախված կամ կաշկանդված չենք ինչ-որ մեկից» կարգի հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են այս հարթությունում։
Թերթի տեղեկություններով, նախալիսաբոնյան «մեկամսյակի» հիմնական թեզերը ակտիվորեն գեներացվելու են արդեն հայտնի թեզերի շուրջ, մասնավորաբար՝ «ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապ չունեն», «մենք Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցենք», «պետք է հարթակ ստեղծենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար», և ամենակարևորը՝ «ռուսական խաղաղապահներին այլընտրանք՝ երրորդ միջնորդ երկրների միջոցով»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ժամանակահատվածում է դիտարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որի մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, կխոսի կամ առնվազն կակնարկի Փաշինյանը։ Հանձնաժողվի նիստին, ի դեպ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես երեկ հայտարարվեց, չեն մասնակցի՝ դա գնահատելով շոու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում