կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 14:55
Սպորտ

Ֆուտբոլային միամսյակ. այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Ֆուտբոլային միամսյակ. այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Ֆրանսիայում  այսօր  մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը: Հին աշխարհամասը ներկայացնող 24 երկրներ պայքարելու են Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:

Առաջնության մեկնարկը տրվելու է Փարիզի «Ստատդ դե Ֆրանս» մարզադաշտում: Այսօր տեղի կունենա մեկ հանդիպում: Մրցաշարը  հյուրընկալող երկրի` Ֆրանսիայի հավաքականը մրցելու է Ռումինիայի հետ: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին: 

Այս 2 հավաքականների հետ A խմբում են ընդգրկված նաև Ալբանիայի և Շվեյցարիայի  հավաքականները: Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը Մունդիալ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հետ ընդգրկված է նույն խմբում, ուստի հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է մեր ապագա մրցակիցը դրսևորում իրեն առաջնության ֆավորիտներից մեկի հետ խաղում:  

Հարկ է նշել, որ այս տարի Ֆրանսիայի հավաքականն անցկացրած 4 խաղերում հաղթանակ է տոնել: Դեշամի սաները առավելության են հասել  Հոլանդիայի, Ռուսաստանի, Կամերունի և Շոտլանդիայի հավաքականների նկատմամբ:

Ռումինիայի հավաքականն աչքի է ընկնում թիմայի խաղով և հատկապես` ամուր պաշտպանությամբ, ինչի վառ ապացույցն  է այն, որ ընտրական փուլում ռումինացիները սեփական դարպասն ընդունել են ընդամենը 2 գնդակ` մրցակցի դարպասն ուղարկելով 11-ը: Ինչ խոսք, նման պաշտպանություն ունեցող թիմի հետ խաղում արդյունքի հասնելը դժվար կլինի ցանկացած հավաքականի համար: 

Բուքմեյքերների` Ֆրանսիա-Ռումինիա խաղի համար սահմանած գործակիցները

Առաջնության մեկնարկային խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում տանտերերին: Ֆրանսիացիների հաղթանակի համար սահմանվել է միջինը 1,36 գործակից: Ոչ-ոքին գնահատվում է 5, իսկ ռումինացիների հաղթանակը` 11 գործակցով:  

Եվս մեկ անգամ հիշենք Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականներին` ըստ խմբերի, և սպասենք առաջնության մեկնարկին` ակնկալելով դիտարժան և խելահեղ ֆուտբոլային միամսյակ:

A խումբ

Ֆրանսիա  

Ռումինիա

Ալբանիա

 Շվեյցարիա

B խումբ

Անգլիա

Ուելս  

Սլովակիա

 Ռուսաստան

 C խումբ

Գերմանիա

Լեհաստան

 Հյուսիսային Իռլանդիա

Ուկրաինա

 

D խումբ

Իսպանիա

Թուրքիա    

Խորվաթիա

Չեխիա

 

E խումբ

Իտալիա

Իռլանդիա

Բելգիա

Շվեդիա

 

 F խումբ

Պորտուգալիա

Ավստրիա  

Հունգարիա

 Իսլանդիա