Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան 2.5 տարի: Ադրբեջանի նախագահը օգտագործում է բոլոր հնարավոր ամբիոները մեր պատմությունը աղավաղելու նպատակով, հստակ գիտակցելով որ մնալու է անպատիժ: Սա է հանդիսանում դրդապատճառ որ մեր մշակույթային արժեքները, մեր հայրենիքը՝ Սյունիքը և Արցախը նրա կողմից ներկայացվեն իբրև Ադրբեջանական. այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Վարդանյանը։
«Ի պատասխան, ներկայիս Հայաստանի իշխանությունները, մանսավորապես Նիկոլ Փաշինյանը նույնպես ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այսինքն վերահաստատում է Ադրբեջանի նախագահի կեղծ և իրականության հետ աղերս չունեցող հայտարարությունները:
Հայ ժողովուրդը ապրում է մի իրականության մեջ որում 2.5 տարի առաջ ցեղասպանության մասին ահազանգող ղեկավարը այսօր լայնադեմ և շողոքորթ ժպտում, քծնում է նրանց, ովքեր հենց իր իսկ գնահատմամբ Հայաստանը և Արցախը վերացնելու նպատակ ունեին:
Պետք է արձանագրել, որ հազարավոր երիտասարդների մահվան, Ղազանչեցոց եկեղեցու վրա հրթիռներ արձակած, ծննդատուն ռմբակոծած Ալիևին մենք ընդամենը ժպտում ենք: Սակայն միևնույն ժամանակ հորդորում ենք միջազգային հանրությանը և մեր դաշնակիցներին դատապարտել և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կատարած հանցագործություններին: Կարծես թե մենք ուղակիորեն ծաղրում ենք կամ առնվազն փորձում ենք մոլորեցնել մեր միջազգային գործընկերներին:
Սակայն հարկ է նշել որ որոշ դեպքերում միջազգային հանրությունը իսկապես ականջալուր եղավ Հայաստանի Հանրապետության կոչերին: Մասնավորապես՝ Գերմաիյաի կանցլեր Օլաֆ Շոլցը այս տարվա մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում միքանի անգամ հստակ արձանագրեց որ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։ Բայց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ուղակիորեն հերքեց Շոլցին ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հիշում է իր իսկ հարցազրույցները ու հայտարարություները, եթե այո, ապա ո՞րն է այդքան իրարամերժ հայտարարությունների պատճառահետեվանքային կապը: Արցախը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, Արցախը Հայաստան է և վերջ, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, Ռուսաստանն է Արցախի ավտանգության երաշխավորը և ամենավերջում Արցախը հենց ինքը Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Թե ինչ նոր և իրականությունից զուրկ հայտարարություններ կլինեն հետագայում հնարավոր չէ անգամ երևակայորեն պատկերացնել:
Բայց հստակ է մեկ բան, դուք ունեք ձեր հստակ ռազմավարությունը, այն է խարխլել ազգային արժեհամակարգը և զիջումների անվան տակ բերել կործանարար պատերազմ և ցեղասպանության վտանգ: Հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու այս իրողության հետ»։