Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ազգային «հյուծված» արժույթը կշարունակի արժեզրկվել, սակայն 2018-ի արժութային ճգնաժամը չի կրկնվի: Այս կարծիքին են Ճապոնիայի խոշոր Mitsubishi UFJ Financial Group վարկաֆինանսական հաստատության վերլուծաբանները. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է EADaily-ն:
MUFG-ի կանխատեսման համաձայն` լիրան կսկսի թուլանալ առնվազն քանի դեռ Էրդողանի կառավարությունը չի սանձել արժեզրկումը:
«Ներկայումս գործում են լիրայի առքուվաճառքի ավելի խիստ սահմանափակումներ, հետևաբար` 2018-ի օգոստոսին տեղի ունեցած մասշտաբային դևալվացիան դժվար թե կրկնվի: Սակայն շարժման ուղղությունը պարզ է, և մենք կանխատեսում ենք լիրայի արժեքի հետզհետե նվազում ապագայում»,- նշել են ճապոնացի վերլուծաբանները:
Երեկ Թուրքիայի լիրայի փոխարժեքը հասել է 7-ի` 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որն ամենացածր մակարդակն է` սկսած մայիսի սկզբից, երբ լիրան ընկել էր մինչև պատմական նվազագույնը` 7,2690` 1 դոլարի դիմաց:
Այս շաբաթ` ավելի վաղ, Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ տոկոսադրույքների ներկայիս մակարդակը բավարար է տարեվերջին արժեզրկումը հունիսի 12,6 տոկոսից մինչև 8,9 տոկոս դանդաղեցնելու համար: Ներկայումս թուրքական ֆինանսական կարգավորիչի բազային տոկոսադրույքը 8,25 տոկոս է:
MUFG-ի վերլուծաբաններն ասում են, որ լիրայի թուլացման պատճառ է դարձել Թուրքիայի պետական բանկերի գլխավորած` վարկավորման բումը: Այդ կապակցությամբ ներդրողները նաև սպասում են Թուրքիայի ընթացիկ գործողությունների հաշիվների վիճակի վատացում:
«Դեպի դեֆիցիտ սողացող Թուրքիայի ընթացիկ հաշվի վիճակը ազգային արժույթի հետագա արժեզրկման նախանշան է»,- ասել են ճապոնացի վերլուծաբանները:
Թուրքական տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունից հետո: Այդ մասին մեկ ամիս ասաջ հայտարարել էր երկրի ֆինանսների նախարա Բերաթ Ալբայրաքը` հունիսի 23-ին ելույթ ունենալով Թուրքիայի բանկերի ասոցիացիայի նիստում: Նրա խոսքով` թուրքական տնտեսության վերականգնումը տեղի է ունենում V-աձև (կտրուկ անկմանը հաջորդում է կտրուկ աճ), և ամեն ինչ խոսում է այն մասին, որ շուտով կհասնի զարգացման կանխատեսվող տեմպերին:
«Համավարակի հետևանքները կլինեն երկրի տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում: Բանկերը նույնպես պետք է հաշվի առեն ու հարմարվեն Թուրքիայի վերականգնման ու զարգացման նպատակներին»,- ասել էր Ալբայրաքը: