Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական լիրան ռեկորդային անկում է ցույց տալիս՝ հասնելով 8.1560 ԱՄՆ դոլարի. հայտնում է Al Jazeera-ն: Սա պատմության մեջ գրանցված ամենացածր մակարդակն է:
Ընկնող լիրան և կորոնավիրուսային համաճարակի հետևանքով անկում ապրած տնտեսության վերականգնման նվազող հեռանկարները «թունավոր խառնուրդ» են, որոնք կարող են հանգեցնել լիակատար ճգնաժամի. կարծիք է հայտնում Rabobank-ի զարգացող շուկաների արտարժույթի ավագ ռազմավար Պետր Մաթիսը:
«Անհրաժեշտ են շուտափույթ քայլեր լիրայի կայունացման և հետագա վնասը կանխելու ուղղությամբ, որպեսզի պահպանվի այն, ինչ մնացել է Թուրքիայի իմիջից՝ որպես գրավիչ երկիր ներդրումների համար»,- ասել է ֆինանսիստը:
Աշխարհաքաղաքական հակասությունների աճող ցուցակը մտահոգում է նաև ներդրողներին, այդ թվում`Անկարայի և Ֆրանսիայի պառակտումը, որի արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքերին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հետ հարաբերություններին, դրանք նույնպես սրվել են այն բանից հետո, երբ Անկարան հոկտեմբերի սկզբին հաստատեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումների մեկնարկը:
«Թուրքիայի քաղաքականությունը երբեք այսքան խեղճ ու աղքատ չի եղել: ԱՄՆ-ն անդադար ճնշում է գործադրում Թուրքիայի վրա: Դժգոհության պատճառը ռուսական Ս-400-ը, Լեռնային Ղարաբաղը, Արևելյան Միջերկրական ծովն ու այլ խնդիրներ են: Անկարան մինչ այժմ կարևոր դեր է խաղացել Վաշինգտոնի քաղաքական շահերի համար: Պատճառները, իհարկե, Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն է, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ս-400-ի փորձարկումները, անվերջ վեճերը, որոնումներն ու քննարկումները այն մասին, թե ինչ է կատարվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունների ֆոնին»,- նշում է քաղաքագետ Արիֆ Ասալըօղլուն։
Արցախի դեմ ագրեսիան և Հունաստանի հետ Անկարայի վեճը Արևելյան Միջերկրական ծովում բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունն ուժեղացնող լրացուցիչ գործոններ են: