կարևոր
3253 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 14:00
Քաղաքական

Ասում էին մեղմ է վարվելու ոստիկանությունը, բայց առաջին օրից տուգանում են․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանձնաժողովի նիստին դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին, ասաց, որ վարորդներին ի վերջո, տեղեկացնեն՝ տուգանվելո՞ւ են մգեցված թաղանթներով ավտոմեքենաների համար, թե չէ։ Նրա խոսքով, այնքան խառը հայտարարություններ արեցին, որ վարորդները չեն կողմնորոշվում։

Արփինե Սարգսյանը չհասցրեց հարցին պատասխանել, նրա փոխարեն դա արեցին նախ Անդրանիկ Քոչարյանը, ապա՝ Արմեն Խաչատրյանը։