Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Հանրային հեռուստաընկերությունն ուղղակի իշխանության կողմից վերջին մի քանի տարիներին Հայ առաքելական եկեղեցու, ազգային բանակի, հայկական ավանդական արժեքների, ազգային գաղափարախոսության դեմ սանձազերծված արշավի մի լծակն է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Ամանորի գիշերը ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հանրային «Հեռուստաընկերությամբ չհեռարձակելուն:
«Նիկոլ Փաշինյանն, իշխանության գալու առաջին օրվանից, ուզուրպացնում է իշխանությունը, որին ծառայում է նաև Հանրային Հեռուստաընկերությունը։ Իրականում, հայ հանրությունը շատ էլ ուշադիր չի եղել և մասնագիտական շրջանակները դրա մասին շատ չեն բարձրաձայնել, բայց 2018 թ-ի դեկտեմբերի 31-ից հետո՝ Հանրային Հեռուստաընկերության պաշտոնական ուղերձների տրամադրման հերթականությունը, ընտրողականությունը ամբողջությամբ հակասում է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այնպես էլ ընդունված ավանդույթներին»։
Մանուկյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխն իրականում ՀՀ նախագահն է, հետևաբար, ավանդաբար Ամանորյա գիշերը ուղերձ հղել են կաթողիկոսը, ապա ՀՀ նախագահը։ «2018-ին Սահանադրության փոփոխությունից հետո՝ հերթականությունը պետք է լիներ հետևյալ կերպ․ կաթողիկոս, վարչապետ, նախագահ։ Ընդ որում՝ վարչապետի ուղերձն ամենևին էլ պարտադիր պայման չէ, վերջին խոսքն ամեն դեպքում պետք է լիներ նախագահինը, մինչդեռ, 2018-ից հետո Հ1-ը այս համակարգը փոխեց։ Վերջին 2-3 տարիներին, անկեղծ ասած՝ շատ ուշադիր չեմ եղել, բայց նախագահի ուղերձն այլևս չի եղել պաշտոնական հատվածում։ Այսինքն, խնդիրն այն է, որ ոչ միայն կաթողիկոսին չեն տվել եթեր պաշտոնական հատվածում, այլև, որ ավելի վատ է՝ նաև նախագահի խոսքն են հեռարձակել լուրերի ընթացքում։ Կապ չունի՝ սիրում ենք Վահագն Խաչատուրյանին, թե չենք սիրում, սա այլ հարց է, կա Սահմանադրություն և ըստ այդ Սահմանադրության պետության գլուխը նախագահն է»։
Հարցին, թե արդյոք տեսնում են իրավական ճանապարհով Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հանրային հեռարձակողի խորհուրդի որոշումները վիճարկելու ճանապարհ՝ Մանուկյանն ասաց, որ այս հարցին հնարավոր կլինի պատասխանել խմբակցությունում քննարկումից հետո։