կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 20:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները մոլորված ոստիկաններին ասում էին՝ գնա ձերոնց մոտ, ի տարբերություն 10-ով մեկի վրա եկող ոստիկանների․ Գեղամ Մանուկյան

Բոլորս էլ տղա ենք, կռիվ արել ենք, ուղղակի սրանք այն վատ տղաներից են, որոնք 10-12-ով մեկի վրա են հարձակվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը Ֆրանսիայի հրապարակում աշխատանքային քննարկման ժամանակ։

«Փոխարենը իմ աչքի առաջ քանի դեպք եղավ, երբ մոլորված ոստիկանը, որ հայտնվում էր քաղաքացիների մեջ, որ կարող էին շանսատակ անել, հրում էին, ասում՝ գնա ձերոնց մոտ,  ի տարբերություն այն ոստիկանների, որ 10-ով մեկի վրա էին գալիս»,-վկայեց Գեղամ Մանուկյանը։

Ու պարոնայք ոստիկաններ, ասաց նա, ես օրենք չեմ խախտում՝ սանսատակ եմ անում օրենք խախտողներին։

«Պարոնայք բարձրաստիճան ոստիկաննե՛ր, կարծում եք՝ դո՞ւք եք ղեկավարում օպերացիան, ո՛չ, ՊՊԾ հրամանատար Սաքոն ի՞նչ գործ ուներ այգում․ անօրինական հրամանատար է, անօրինական հրաման է տվել, մենք էլ ունենք իրավունք որպես քաղաքացի բոլոր օրինական պատասխանները տալու»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Բոլորը պետք է հիշեն՝ սրա համար պատասխան են տալու․ վստահեցրեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․