կարևոր
6181 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-11 12:12
Քաղաքական

Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու․ Գեղամ Մանուկյան

Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու․ Գեղամ Մանուկյան

Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու։ Չե՞ն ասի՝ քանի գրոշի արժեք ունի այդ ծառայությունը, երբ հանրության առաջ ձեր անձը դնում եք հիմարագույն վիճակում, ինչ է թե Նիկոլը ազատ դպրոց մուտք գործի։ Ձեր ատեստացիան ու մի քանի դրամը ձեր գլխին կպնեն։ Այս մասին գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս ոստիկանության խեղճությունը տեսեք մեկ առանձին՝ Էջմիածի քաղաքի օրինակով։ Նախօրեին այդ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, թե վաղ առավոտյան քաղաքի դպրոցներից մեկն այցելող Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել հաստատության բակում։

ՈՒ ի՞նչ պիտի աներ օրենք պաշտպանող ոստիկանությունը. պարզ է, իր պարտականությունը կատարեր ու ապահովեր հասարակական կարգը։ Բայց նիկոլի ոստիկանությունը վաղ առավոտյան բերման է ենթարկում հավանական բոլոր ցուցարարներին ու հայտարարում, թե դա արել է զենք- զինամթերք կրելու կասկածանքով։ Իշխանական քարոզչամեքենան էլ շտապ տարածում է այս լուրը։

Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու։ Չե՞ն ասի՝ քանի գրոշի արժեք ունի այդ ծառայությունը, երբ հանրության առաջ ձեր անձը դնում եք հիմարագույն վիճակում, ինչ է թե Նիկոլը ազատ դպրոց մուտք գործի։ Ձեր ատեստացիան ու մի քանի դրամը ձեր գլխին կպնեն։

Հ․Գ․ Տեսանյութում Էջմիածնի ավագանու անդամ Սեւակ Խաչատրյանին բերման են ենթարկում, ավելի ճիշտ տանում են երեք ժամ քաղմասում պահելու, մինչեւ նիկոլը հեռանա»։

Հիշեցնենք՝ այսօր «Էջմիածին դաշինքի» ավագանու անդամներն, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հավելենք՝ փաստաբան Ալեքսնադր Կոչուբաևը հայտնել էր, որ «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ: