Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քանի տարի ասում էինք, որ Հայստանի ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է։ Հույս ունեինք, որ ինչ որ բան կարող եք փոխել։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից դիմելով արցախցի պատգամավորներին հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագավոր Գեղամ Մանուկյանը։
«Նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»,- ասաց նա։
Անդրադառնալով Սարգիս Խանդանյանի թեկնածությանը պատգամավորը նշեց, որ Սարգիս Խանդանյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ նա իր հայտարարություններով, իր կուսակիցների հայտարարություններով դեմ է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, որն ի դեպ ընդունվել է 2020 թվականի հուլիսին․
«Սարգիս Խանդայանը և նրա գործընկերները ոչ միայն խուսափեցին հայտարել, որ Թուրքիան ՀՀ-ի համար վտանգ ներկայացնող պետություն է, այլ նաև փորձում էին հակառակը հիմնավորել։ 2020 թվականի ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ մատնանշում են Թուրքիայի հակահայ, հակահայաստանյան գործունեությունը։ Հիմա Հայաստանին վտանգ է ներկայացնում Թուրքիան, թե՞ չի ներկայացնում։ Ռազմավարության մեջ գրված է, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով իսկ առանձին դեպքերով նաև արդարացնելով նաև Հայոց ցեղասպանությունը։ Հիմա շարունակվում է նույնը։ Միաժամանակ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը։ Սա գրվել է 2020 թվականի հուլիսին»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ 2020 թվականի հուլիսին կանխատեսվել է, որ Թուրքիան անմիջական մասնակցություն կարող էր ունենալ ռազմական գործողություններին, իսկ Լիլիթ Մակունցն նույն այդ ժամանակ ասում էր, որ Թուրքիան եթե լինի կոնֆլիկտ, ապա չի միջամտի ռազմական գործողություններին։
«Թուրքիայում երկրաշարժ է, Թուրքիայում աղետ է։ Նույն Թուրքիան, Կնյազ Հասանովի հայրենակիցներին երեկ չէ առաջին օրը գնդակոծում էր Հյուսիսային Սիրիայում։ Թուրքիան մնացե՞լ է նույնը, թե՞ ոչ, պարոն Հասանով, ասեք։ Շատ խոսվեց՝ արժեր օգնություն ուղարկել Թուրքիա ու հիշում են 1999, 2008-2009 թվականերին։ Ախր 1999 թվականին, 2008 թվականին Թուրքիան գլուխը մի փոքր որ բարձրացնում էր, Արցախի հարցով մի բառ ասում էր, Հայաստանից գլխին տալիս էին, ստանում էր հայկական դիվանագիտության հակազդեցությունը։ Հազար հատ հայտարարություն էր լինում։ 1999 թվականի Թուրքիան բերում եք, 2020 թվականի պատերազմի ընթացքում ամբողջական մասնակցություն ուենցած Թուրքիայի հետ համեմատո՞ւմ եք, նո՞ւյնն է»,- ասաց նա։