|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Չկա որեւէ ապացույց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը առեւանգմանը բնորոշ որեւէ գործողություն է կատարել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրվող Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Վարույթն իրականացնող մարմինն էլ է հաստատել, որ նրանց վերջնակետը եղել է Եռաբլուրը, նրանք պետք է գնային Եռաբլուր։ Դեպքը եղել է հանրային հարթակում, հանրության աչքի առաջ, Աշոտ Փաշինյանը մեքենա նստել է ինքնակամ։Ենթադրենք, որ ընթացքում Աշոտ Փաշինյանը չի ցանկացել գնալ Եռաբլուր, իսկ Աշզգուշ Մարտիրոսյանը շարունակել է վարել մեքենան։ Ինչից՞ պետք է վախենային, եթե Եռաբլուրում կան ոստիկանական անցակետեր, վերջինիս կյանքին, ազատությանը, իրեն որեւէ վտանգ չի կարող սպառնալ, եթե նույնիսկ տարել են Եռաբլուր»,-ասաց փաստաբանը։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ինքը երեկ հանդիպել է անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին. «Նա լավ է զգում իրեն, ոչինչ, լավ է։ Մարտական է տրամադրված, շատ լավ գիտակցում է ստեղծված իրավիճակը»:
Նշենք, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է եւ մեղադրական եզրակազությամբ ուղարկվել դատարան: Փաստաբանի խոսքով՝ քննությունն այնքան կարճ է տեւել, որ քննիչները չեն կարողացել հստակ պատասխանել, թե կոնկրետ երբ է սկսել առեւանգումը։