Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 18:16
Իրավական

Գործի նյութերում Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու ապացույց չկա. փաստաբան

Գործի նյութերում Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու ապացույց չկա. փաստաբան

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց: Այդ մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթացել է, և հաստատվել են այն հանգամանքները, որոնք ի սկզբանե պարզ էին՝ զինվորի սննդի յուրացման պահ չկա: «Գործի նյութերում այդ ամենը փաստող ո'չ ապացույցներ կան, ո'չ էլ` ցուցմունքներ»,- հայտնեց փաստաբանը: