կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-30 14:09
Հասարակություն

Կա՞ վկա, որը տեսել է թե ինչպես է Սուրեն Մաուկյանը մասնակցում առևանգմանը կամ՝ շորթմանը, չկա՛․ փաստաբանը՝ դատարանին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում ընթանում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։  Դատարանը սկզբում քննության առավ գործով անցնող մեղադրյալ Թաթուլ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը, որից հետո հանրային մեղադրողը դատարանին  ներկայացրեց Սուրեն Մանուկյանի վերաբերելի հարցը։ Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը միջնորդեց դատարանին՝ փոխելու Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով։
 

Մանրամասն՝ տեսանյութում։