կարևոր
1855 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-23 17:06
Քաղաքական

Սին հույսե՞ր․ Ավետիք Իշխանյան

Սին հույսե՞ր․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Մեծ հույսեր ունեի, որ երեկվա գարշաասուլիսին կհաջորդի հայ ժողովրդի բուռն ընդվզումը։

Սակայն, ոչ երեկ, ոչ այսօր, կարծես ոչինչ չի կատարվում։ Միայն հայտարարություններ, խրոխտ հարցազրույցներ։Շատերը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, տարբեր միջազգային օրենքներին, բացատրում են, որ դավաճանը չի կարող նման փաստաթուղթ ստորագրել, իսկ ստորագրելու դեպքում, այն իրավական ուժ չի ունենա։ Իսկ եթե ստորագրի՞, հետո ի՞նչ ենք անելու։ Դիմելու ենք ՍԴ,ՄԱԿ, թե՞ Հաագա․․․Թե՞ հետո, օտար ափերում հոդվածներ ենք գրելու, որ այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Միթե՞ բոլորս հաշտվել ենք հայրենիքի կորստի հետ։

Հույսս Արցախն է։ Սիրելի արցախցիներ, երբեք չհաշտվեք մեր բոլորի պայքարով նվաճված ազատության և անկախության դեմ դավադրության հետ»։