|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Համաչինական Ազգային Ժողովրդական ժողովի պատգամավորները վերընտրել են նախագահ Սի Ցզինպինին։ Նա դարձավ երկրի պատմության մեջ առաջին նախագահը, ով ընտրվել է երրորդ ժամկետով։ Սի Ցզինպինը վերընտրվել է նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում։
Որոշումն ընդունվել է միաձայն։ Քվեարկությանը մասնակցել է 2952 մարդ։ Բացի այդ, Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ։
Սի Ցզինպինը 69 տարեկան է. 2012 թվականին դարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, իսկ 2013 և 2018 թվականներին ընտրվել է ՉԺՀ նախագահ։ 2017 եւ 2022 թվականներին վերընտրվել է Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար։