Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը փակ հանդիպում է անցկացրել, որտեղ քննարկվել է սահմանային լարվածության հարցը:
Հանդիպումից հետո հանձնաժողովի անդամ` ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը չներկայացրեց մանրամասներ, թե ինչ են քննարկել նիստի ժամանակ: Նա միայն նշեց, որ սահմաններն ամենօրյա գնդակոծության և հրետակոծության են ենթարկվում, և ցավալին այն գիտակցումն է, որ ռուսական զենքից են կրակում մեր խաղաղ բնակիչների ու զինվորների վրա:
Խաչատուր Քոքոբելյանը անթույլատրելի է համարում ռուսական պաշտոնական շրջանակների` Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հարցը «լղոզելը»: «Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը չի կատարում 1997թ. հայ-ռուսական հայտնի պայմանագրի երրորդ կետը, որով ասվում է, որ կողմերը պարտավորվում են նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը՝ իրենց հասանելի միջոցներով: Մենք ոչ միայն ՀԱՊԿ-ից պահանջատեր պետք է լինենք, այլ նաև Ռուսաստանից: Զենքի վաճառքը Ադրբեջանին ուղղակի անթույլատրելի է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մինչ այս պահը, փառք Աստծո, մեր մարտունակ բանակը ցույց է տվել, որ կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները:
«Սին պատրանքներով չպետք է ապրենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համապատասխան կողմերին պահանջներ չներկայացնենք: Ես համարում եմ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգության համակարգ չի ներկայացնում, դա պարզապես ռուսական իշխանություններին հարմարեցված կառույց է»,- ասաց պատգամավորը: