|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կառավարության նիստին զուգահեռ, շենքի դիմաց բողոքի ակցիա են իրկանացնում ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները՝ հայտնում է Yerkir.am-ը:
Սևազգեստ մայրերի պահանջն անփոփոխ է, ցանկանում են՝ որդիների մահվան հանգամանքների նոր քննություն իրականցվի:
«Մեր պահանջը անտեսվում է, ոչինչ չի փոխվել: Քննիչներն ասում են՝ ոնց գրել ենք էդպես էլ մնալու է: Իսկ մենք չենք պատրաստվում հանձնվել, պայքարելու ենք, անկախ ամեն ինչից»,-ասում է Վալերի Մուրադյանի մայրը:
Տիկին Աննան պատրաստ է ամեն հինգաբշաթի գալ կառավարության շենքի դիմաց ու բարձրացնել իր արդար պահանջը:
Նիկոլ Փաշինյանը ընդունել էր սևազգեստ մայրերին, խոստացել, որ կվերաբացի բողոքարկվող գործերը, բայց…
«Վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ հանձնաժողով ձևավորվեց Արտակ Կրկաշարյանի նախագահությամբ, ով որդուս՝ Տիգրանի գործով երկրորդ քննիչն է եղել․ մարդ ով կեղծել, կոծկել է իրեղեն ապացույցները, փաստացի հանցագործություն է կատարել, հիմա ինչպես կարող է ջրի երես հանել սեփական անօրինականությունները»,- նշում է Գոհար Սարգսյանը:
Համատարած անգործություն է, ոչ մեկը մատը մատին չի խփում, Արթուր Ղազարյանի մոր կարծիքն է: «Իմ տղան գլխի ուռուցքից չէ, որ մահացել է, նրան սպանել են, քանի որ մինչև այսօր ուռուցքի հետ կապված ոչ մի լուսանկար մեզ ցույց չեն տվել: Ստերի հիման վրա կառուցած վարկածը մինչ օրս առաջ են տանում»,- պնդում է Իրինա Ղազարյանը:
Սևազգեստ մայրերը փաստում են՝ քանի ապրում են, պայքարելու են: Հավատում են՝ մի օր արդարության են հասնելու: