Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
2 օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:
Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:
Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:
Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»,- գրել է Աբրահամյանը: