Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի հայերը մոտիկից հետևում են մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսվող ընտրություններին առնչվող գործընթացներին։ Թեմայի շուրջ քրդական «Ռուդաու» լրատվակայքի թղթակիցը զրուցել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Օհաննես Օհանյանի (Գաֆուր Թյուրքայ) հետ, հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն՝ այդ տարածաշրջանի առաջադեմ գործիչները շեշտում են, թե անկախ նրանից, թե ով կգա իշխանության Թուրքիայում, հարկ է պաշտպանել քաղաքացիների իրավունքները և երկրում կայունություն ու մնայուն խաղաղություն հաստատել։
Օհաննես Օհանյանը ևս «Ռուդաու»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ընտրությունների արդյունքում իշխանության գալիք ուժից կայունություն, մնայուն խաղաղություն և հայ ժողովրդի իրավունքների ճանաչում են ակնկալում։
Օհանյանը նաև հավելել է․ «Մենք՝ հայերս, ընտրություններից հետո ցանկանում ենք, որ ամբողջ երկրում բոլորը կարողանան ինքնաարտահայտվել։ 3-4 տարի է, ինչ այս երկրում բազմաթիվ բախումներ են գրանցվել։ Ուզում ենք, որ ամենալավ ժողովրդավարությունն ապահովվի, և բոլորը, այդ թվում և՝ մենք՝ հայերս, մեր տեղում մնանք»։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։
https://www.rudaw.net/turkish/middleeast/turkey/0405202323
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net