Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։
Նախարար Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք հնչեցվել էին նաև ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, և համահունչ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին։
Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է ՀՀ օրենսդրությունը Ստատուտի հետ ներդաշնակեցման ուղղությամբ նախաձեռնված քայլերի մանրամասները։