կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 17:49
Տարածաշրջան

Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները. Թուրքիայում նախագահի թեկնածուի ուշագրավ հայտարարությունները

Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները. Թուրքիայում նախագահի թեկնածուի ուշագրավ հայտարարությունները

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ բանտում է, հարցազրույց է տվել Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթին։

Դեմիրթաշը անդրադարձել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգին`  Դիարբեքիրին, քաղաքում հայերի պատմությանը, ինչպես նաև  հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական ընտրություններին առաջադրվել է այդ նահանգից:

«Կարոն` Դիարբեքիրին, Դիարբեքիրն էլ Կարոյին է վայել: Դիարբեքիրի կենտրոնը նախկինում միշտ եղել է ինքնություն և մշակույթ կրող: Հանրապետության առաջին տարիներին հատկապես այն պահպանել է իր յուրահատկությունը, սակայն 1915 թվականի Հհայոց ցեղասպանության ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները տակնուվրա են արել այն, ինչ իր վրա կրել է Դիարբեքիրը: Մինչև 1980-ականները հայկական ընտանիքները ապրում էին Սուր շրջանում: Անգամ իմ մանկության տարիներին հայերը շարունակում էին այնտեղ ապրել, սակայն 80-90-ական թվականներին ճնշումն ու բռնի պայմանները «վերջին հայերից» խլեց իրենց հայրենիքը: Սա ծայրահեղ ողբերգական և տրավմատիկ է: Հայերը Դիարբեքիրում հյուր չեն, բնիկներն են: Կարոն էլ Դիարբեքիրի համար օտար չէ։  Հավատում եմ, որ նրա և Դիարբեքիրի երիտասարդների միջև կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում»,- հայտարարել է Դեմիրթաշը: