Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․
«Այսօր ժամը 16։00-ին ես կլինեմ Հանրապետության հրապարակում։
Հայտարարված է, որ սա չակընկալիքների պայքար է։
Չակնկալիքների այս պայքարում ես, այդուհանդերձ, ունեմ իմ ակնկալիքները։ Դրանք առաջին հերթին ինձանից ու շարքային քաղաքացուց են։ Ակնկալիքները նաև արդյունքների մասով են։
Քաղաքացուց ակնկալում եմ մասնակցություն, համբերություն, զգացմունքներին չտրվելու կարողություն, թացը չորից տարբերելու ունակություն, կռապաշտության բացառում։
Ակնկալում եմ նաև թույնի ու ատելության մթնոլորտի վերացում։
Ակնկալածս «նութական» արդյունքը խաղաղ, առանց արյան ու ցնցումների իշխանափոխությունն է, կարողություններ ունեցող նոր կառավարության ձևավորումը, մեր երկրի անվտանգային խնդիրների լուծումը։ Շատ լավ հասկանում եմ, որ հրաշագործ փայտիկ չկա ու մեզ, ամեն դեպքում, դժվար ժամանակներ են սպասվում, բայց հնարավոր է գտնել ողջամիտ լուծումներ և ունենալ ոչ մղձավանջային ապագա։
Օրվա իշխանությունը տանում է դեպի անխուսափելի մահ։ Ակնկալում եմ, որ նոր իշխանությունը կկայունացնի հիվանդի վիճակն ու կտանի լավացման ուղղությամբ։ Այս հարցում ամեն մեկս անելիք ունի։ Ես չեմ ընդունում մեկ անձի վրա ամեն ինչ բարդելու մոտեցումը։ Կուռքեր սարքելը, կուռքերից հրաշքներ սպասելն ու հրաշքի չիրականացման դեպքում կուռքերին տապալելը զզվելի բան է։
Ես կլինեմ Հանրապետության հրապարակում իմ այս ակնկալիքները կյանքի կոչելու համար»։