Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։
Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, օրինակ, ԵՊՀ-ն՝ 84 մլն եւ 7 մլն դրամի, ՊՆ-ն՝ 17 մլն եւ 3 մլն դրամի։ Բայց մենք համացանցում ոչինչ չհայտնաբերեցինք այդ ԱՁ-ի հետ կապված: Կարծում ենք` դրա տակ այլ անձինք են թաքնված: Հարցում ենք արել` պարզելու, թե ովքեր են բանախոսություններով հանդես եկել, ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում