կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-11 15:48
Քաղաքական

Ձեր քաղաքական առաջնորդից հետաքրքրվե՞լ եք՝ ինչի վրա են ծախսվել հիմնադրամի գումարները. Արեգնազ Մանուկյանը՝ Պապոյանին

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նախագահի ընտրության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց նախագահի թեկնածու Գևորգ Պապոյանին՝ հետևյալի մասին.

«Պատերազմի օրերին Սփյուռքի մեր հայերնակիցները բազմաթիվ հանգանակություններ էին կատարում փորձելով ամեն կերպ օգնել մեր բանակին, մեր զինվորներին, և գումարներ էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադարմին, սակայան ինչպես հետո պարզվեց ավելի քան 100 միլիոն դոլար համահայկական հիմնադրամից փոխանցվեց պետական բյուջե, դա արվեց հիմնադրամի կանոնադրության կոպիտ խախատմամբ և հանրությանը հաշվետվություն չներկայացվեց, թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները: Դուք մինչև հիմա օրինակ՝ ձեր քաղաքական առաջնորդից հետաքրքրվե՞լ եք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, ո՞ւր են գնացել, կամ եթե հանձնաժողովի նախագահ ընտրվեք այդ հարցը հանձնաժողովում բարձրացնելո՞ւ եք»:

Պատգամավորի հարցին Գևորգ Պապոյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց: