Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 11-ի` կառավարության նիստում որոշվեց, որ ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար ՀՀ մշակույթի նախարարությանը կտրամադրվի 53 միլիոն դրամ:
Yerkir.am-ը հենց այդ օրն էլ գրավոր հարցումով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից /այս տարվա միջոցառումների կազմակերպիչն է/ փորձել է պարզել, թե ինչպես է ծախսվելու այդ գումարը:
ՊՈԱԿ-ից մեզ տեղեկացրին, որ գումարն ամբողջովին ծախսվելու է տեխնիկայի, բեմի ձևավորման, հրավառության և այլ նպատակներով, իսկ ելույթ ունեցողներն անվճար են հանդես գալու, բացառությամբ` պարային խմբերի:
Այսպիսով` տոնական համերգի լուսային, ձայնային համակարգի, բեմական սարքավորումների վարձակալության, տեղափոխման, մոնտաժման, սպասարկման, ապամոնտաժման համար ծախսվել է 45. 976.000 դրամ, բեմի ձևավորման և հանդերձասենյակների վարձակալության համար` 1.700.000 դրամ, պարային խմբերին հատկացվել է 1. 800.000 դրամ:
Միայն հրավառության համար նախատեսված է 4,5 մլն դրամ: