կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 10:48
Հասարակություն

Արարատ Միրզոյանի պատվիրակության այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի պատվիրակության այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը: Աժ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: 

Ինչ գումար է դա նստելու հա­յոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից: Աժ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2. Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը՝ Արա­րատ Միրգոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը:  Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտա­քին կապերի վարչության պետ, արարո­ղակարգի ներկայացուցիչ, օպերատոր:

«Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հագար 165 դրամ, օրա­պահիկը' 4 մլն 399 հազար, իսկ գիշերա­վարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից:  Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է՝ ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ուեթե ելնենք նույն չափորո- շիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն հա­մապատասխանում «իրականությանը»:  Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արա­րատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի:

Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են՝ Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մա­կարդակ գոնե այս պահին չկա: Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, և նա հանդի­պել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: