կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 14:49
Հասարակություն

Մենք պիտի հասկանանք՝ այս տարիների ընթացքում Սևանի մաքրման համար ստացված գրանտներն ինչի՞ վրա են ծախսվել. Նաիրա Զոհրաբյան

Մենք պիտի հասկանանք՝ այս տարիների ընթացքում Սևանի մաքրման համար ստացված գրանտներն ինչի՞  վրա են ծախսվել. Նաիրա Զոհրաբյան

Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` միաժամանակ ներկայացնելով այն գործողությունները, որոնք նախատեսում են իրականացնել:

ԲՀԿ-ական պատգամավորըհայտնեց, որ իր գործընկերոջ` Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ` Սևանա լճի ջրի փորձանմուշի ուսումնասիրության նպատակով։ Զոհրաբյանը նման քայլը բացատրում է այլընտրանքային կարծիք ունենալու անհրաժեշտությամբ, քանի որ Հայաստանում Սևանի հարցով զբաղվող տարբեր կառույցներ իրարից տարբերվող գնահատականներ են տվել։

«Մեզ ասացին, որ ստացվել են գրանտներ Սևանը մաքրելու համար։ Եվ մենք պիտի հասկանանք՝ այս տարիների ընթացքում այդ գրանտները՝ դրամաշնորհները, ինչի՞ համար են ծախսվել»,- նշեց պատգամավորը: