Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բուդապեշտի Բելվառոշ թաղամասի Սուրբ Միխա եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո։
2012 թվականին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո սա Հունգարիայում անցկացված առաջին նմանատիպ միջոցառումն էր։
Միջոցառմանը մասնակցում էին Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Հունգարիայի խորհրդարանի և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Գեղարդ երգչախմբի համերգը՝ եվրոպական և հայկական միջնադարյան հոգևոր ստեղծագործությունների կատարումներով։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ: Պատճառը 2004-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքից հետո Հունգարիայում իր պատիժը կրող Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելն էր:
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հանդիպել էին Լոձում և պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին։