Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման հանդես: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ:
Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ:
Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
Հանդիսության ընթացքում Թամարա Մոսինյանի և Սեյրան Ավագյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես նաև ասմունքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Սիլվա Յուզբաշյանը:
Միջոցառման վերջում ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանը նաև իր շնորհակալությունը և գնահատանքը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
Այնուհետև Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը` ընդգծելով, որ նրանք զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը` հավատարիմ մնալով իրենց ինքնությանը, հայրենիքին ու հավատքին:
Սրբազանը կարևոր նկատեց, որ այսօր ևս հայը շարունակի հավատարիմ մնալ նվիրական այդ արժեքներին և սրբություններին, որոնք դարերի փորձությունների մեջ ապրեցրել են հայ ժողովրդին: