Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 28-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Երիտասարդական և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ամենայն Հայոց Վարդապետ Կոմիտասի 150-ամյակին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կոմիտասյան ստեղծագործությունները երգերով, պարերով և երաժշտական գործիքների մեղմ հնչյուններով:
Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներով բնութագրվեց Կոմիտասի անցած կյանքի ծանր ուղին, ներկայացվեցին հետաքրքիր փաստեր Վարդապետի մասին: Դահլիճում տիրում էր կոմիտասյան տրամադրություն, հանդիսատեսը համակ ուշադրությամբ և հիացմունքով ունկնդրեց կատարումները: Ելույթ ունեցան ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը և կենտրոնի հայոց պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը, իրենց խոսքում նրանք կարևորեցին ժողովրդական երգերի, կոմիտասյան ժառանգության պահպանումը և երիտասարդության շրջանում բարձրակարգ երաժշտության սերմանումը, բարձր գնահատեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը և դրանց շարունակական լինելը:
Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը ողջունեց ներկաներին, խոսեց միջոցառման եւ երկու կենտրոնների միջեւ ստեղծված ջերմ կապի մասին։ Նշենք, որ Երիտասարդական և «Ընտանիք» կենտրոնների միջև բարեկամական կապը ունի 5 տարվա պատմություն և պիտի լինի շարունակական՝ փոխադարձ այցերով և միջոցառումների կազմակերպմամբ: