Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմուտքը ցանկանում է խարխլել իրավիճակը Ռուսաստանի շուրջը, այդ թվում՝ ֆեյքերի միջոցով. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանք փորձում են անկայունության գոտի ստեղծել մեր շուրջը` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա:
«Նրանք ուզում են մեզ շրջապատել սանիտարային փակոցով և նույնիսկ որոշակի օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,- նկարագրել է իրավիճակը նախարարը:
Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքի այս գիծը հստակորեն դրսևորվել է Ուկրաինայում, և վերջին ամիսներին գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձել են փորձարկել Բելառուսում: Բացի դրանից, ըստ նրա, ԱՄՆ-ը և ԵՄ երկրները սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար:
«Դե, հիմա մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ՝ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը: