կարևոր
2317 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-28 10:40
Քաղաքական

Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ իր դաշինքը փոխանակել Արևմուտքի անորոշ խոստումներով․ Լավրով

Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ իր դաշինքը փոխանակել Արևմուտքի անորոշ խոստումներով․ Լավրով

Երեւանը, ենթարկվելով Արեւմուտքի համոզմանը, փորձում է իր դաշինքը Մոսկվայի հետ փոխանակել անորոշ խոստումներով։ Այս մասին ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

«Ցավոք, պաշտոնական Երեւանը, ենթարկվելով արեւմտյանների հորդորներին, փորձում է վերաձեւակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձարկված դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն անորոշ խոստումների հետ»,- ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակայնորեն խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. այժմ իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- հավելել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։