|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան հրահրում է Արցախում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը`ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը. ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:
«Հիմա Լեռնային Ղարաբաղում մենք կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես բորբոքում է հակամարտությունը, և (Թուրքիայի նախագահ Թայիփ) Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ հակամարտության սադրանքին»,- ասել է Շաաբանը:
Ասադի խորհրդականի կարծիքով` Թուրքիան, թեժացնելով հակամարտությունը, ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային և միջազգային դերը: