Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողներին իր վերաբերմունքը ներկայացրեց ՀՀԿ-ի շարքերը լքած կուսակցականների հանդեպ:
«Ես համոզված եմ, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ»,- ասաց նա՝ հստակեցնելով. «Եթե ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո մեր երկրում այսքան մեծ կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»:
Հարցին՝ ծա՞նր կորուստ է այն, որ կուսակցությունն այդքան մարդ է լքում, Նաղդալյանը պատասխանեց. «Այն կարծիքին չեմ, վստահաբար, որ ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ: Ես նրանց ոչ էլ աբիժնիկ ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով, հիմա, երբ մեր ղեկավարի և կուսակցության ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ և նվիրվածությամբ: Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ: Այս պարագայում ավելի կարևոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությունը»:
Նաղդալյանը նաև նշեց, որ վստահ է` այս ժամանակահատվածում կուսակից ընկերներին «կորցնելով», իրենք չեն թուլանում: «Խորապես վստահ եմ, որ, կորցնելով այս ժամանակահատվածում մեր նախկին կուսակից ընկերներին, մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»,- ասաց նա: