| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 3931 դիտում,
        
            3931 դիտում,  2 տարի առաջ - 2023-04-13 17:20
            2 տարի առաջ - 2023-04-13 17:20  
         
            Եկեք արձանագրենք հետևյալը։
 Ապրիլի 10-ին Սիսիանի Աշոտավան գյուղի բնակիչները բռնում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի։ Հայտնի է դառնում, որ դրանից օրեր առաջ ՀՀ սահմանը Նախիջևանի հատվածում անարգել հատել են թշնամու 2 (որոշ տվյալներով՝ 3) զինծառայողներ՝ ահաբեկիչ-դիվերսանտներ, որոնց օրեր շարունակ չեն կարողացել գտնել և ձերբակալել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու ծառայությունները՝ ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն։ Ըստ ամենայնի՝ տեղյակ էլ չեն եղել։

 Թշնամու ահաբեկիչ-դիվերսանտները փաստացի քանի օր շրջել են ՀՀ տարածքով, եղել Սիսիանի Բնունիս գյուղում, Աշոտավանում, մտել մարդկանց տներ, պղծել Որոտնավանքը։

 Չնայած պատկան մարմինների հաղորդմանը, թե փնտրում են ադրբեջանցի մյուս ահաբեկիչ-դիվերսանին/ներին, 3 օր ոչ ոքի գտնել չեն կարողանում։

 Ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, հրազենի կրակոցից սպանվում է կոմբինատի պահնորդ, 56 տարեկան Հայրապետ Մելիքսեթյանը։

 Այսօր՝ ապրիլի 13-ին Կապանի Աճանան գյուղում բնակիչները բռնում են "իր համար ճամփով գնացող" ու արդեն 3 օր պատկան մարմինների կողմից էդպես էլ չհայտնաբերված արբեջանցի մյուս ահաբեկչին, ում մոտ գտնում են սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

Իսկ հիմա եկեք հարց տանք։
Եթե ադրբեջանցի ընդամենը երկու ահաբեկիչ-դիվերսանտ առնվազն 5-6 օր շարունակ կարողացել են տասնյակ կիլոմետրեր շրջել ՀՀ տարածքով, մտել են տներ, պղծել եկեղեցի, ՄԱՐԴ ԵՆ ՍՊԱՆԵԼ ու ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ, ՉԵՆ ԲՌՆՎԵԼ ՈՒ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի կողմից, ապա ի՞նչ կլինի, երբ «փախստականների», առևտրականների, սովորական զբոսաշրջիկների անվան տակ ՀՀ լցվեն տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ադրբեջանցիներ, որոնցից ամեն մեկը կարող է լինել պոտենցիալ ահաբեկիչ-դիվերսանտ։
Պատասխանն ակնհայտ է - հայերի չբացահայտված սպանությունների ու առևանգումների թիվը կսկսենք հաշվել հազարներով․․․
Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար