կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 22:29
Հասարակություն

Խասյաթիդ համաձայն՝ ծլկեցիր, երբ դեմքիդ ասացինք այն, ինչ մտածում են տասնյակ հազարավորները. Ա. Խամոյանը՝ Փաշինյանին

Խասյաթիդ համաձայն՝ ծլկեցիր, երբ դեմքիդ ասացինք այն, ինչ մտածում են տասնյակ հազարավորները. Ա. Խամոյանը՝ Փաշինյանին

Նիկոլ դու էլ գոյություն չունես, ԱԺ-ի դարպասները 2018 թվականին ժողովրդի առաջ բացողդ, Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակողդ էսօր շուրջ 3 000 ոստիկանների ու անձնական տասնյակ թիկնապահների թիկունքում ծափ էիր տալիս Արցախի 75 տոկոսը թուրքին տալուդ, հազարավոր երիտասարդներին սպանելու, հղի կնոջը ավտոշարասյանդ տակ գցելու ու անօգնական թողնելուդ վրա, վերջում էլ խասյաթիդ համաձայն ծլկեցիր(ընդմիջում հայտարարեցին իբր) երբ դեմքիդ ասացինք այն, ինչ մտածում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

Ագնեսա Խամոյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր