02 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան։ Նրան, որպես վկա, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցել էին ներկայանալ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Միրզաբեկյանը դիմում է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան եւ հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի չի կարող ներկայանալ դատարան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, Սեյրան Օհայանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ:
Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելեք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում