Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը երեկ ներկայացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Նրան՝ որպես վկայի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցում էին ուղարկել մի քանի անգամ դատարան ներկայանալու համար, սակայն նա առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր ներկայանալուց։
Եւ, ահա, երեկ վերջապես ներկայացել է դատարան, հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի դարձյալ չի կարող ներկայանալ դատարան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել։
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում