|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը եւ նման նախագիծ է դրել շրջանառության մեջ։ «ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»,- նշված է հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի սկզբներին ձեւավորված հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել, մինչեւ վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է` այլեւս նման իրավունք չի լինի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում