Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի համացանցային գրառումներից մեկը բավական մեծ աղմուկ է բարձրացրել. նա վիրտուալ տարածքում սպառնացել է հանել օգտատերերից մեկի`Գայանե Շահինյանի աչքերը, ով, ըստ նրա, վիրավորական խոսքեր էր ասել ՀՀ բանակի, պաշտպանության նախարարի և Հայաստանի հասցեին:
Yerkir.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը վրդովված պատմեց, որ Գայանե Շահինյանը սարսափելի բաներ էր գրել, բայց այդ գրածները ջնջել է: «Ես չեմ էլ ուզում այդ մասին բարձրաձայնել, էն ինչ-որ ինքը գրել էր, արդեն հերիք է: Ախր սոցիալական ցանցերում այդ ամենը կարդում ենք ոչ միայն մենք: Այնքան են անազնիվ, որ իմ կտրուկ և խիստ պատասխանն են ցույց տալիս միայն և դնում ամբողջ շեշտը նրա վրա, որ ես նրան ասում եմ` աչքերդ կհանեմ: Էդ աղջկա ծնողները պիտի անեին էդ բանը, նրա ծնողները պետք է հանեին աչքերը, որպեսզի աղջիկը, ով մեծանում է այս երկրում, իրեն իրավունք չվերապահեր նման բաներ անել: Նա հայտարարում է, որ զզվում է Հայաստանից, անպարկեշտ բառերով խոսում է մեր պաշտպանության նախարարի մասին, անպարկեշտ խոսում է մեր բանակի մասին: Ես կարծում եմ` ադեկվատ ռեակցիա ունեցող որևէ մարդ չէր կարող անտարբեր անցնել և, ինչո՞ւ չէ, այդպես` աչքերը հանելու նկատողություն անել»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե աչքերը հանելու սպառնալիքը բարկության դրսևորո՞ւմ էր, պահի ազդեցությո՞ւն, թե՞ նա վերահաստատում է իր այդ խոսքերը, Պետրոսյանը պատասխանեց, որ իր բարկությունից մեկ քայլ անգամ չի ընկրկում: «Ով իրեն իրավունք վերապահի երկրի, պաշտպանության բանակի, երկիրը խորհրդանշող մարդու, մարմնի մասին նման կերպ արտահայտվել, նույն պատասխանը կստանա ինձանից: Կարող եք համաձայնել, չհամաձայնել, քննադատել, բայց երբ սոցիալական կայքերում, ունենալով այդպիսի հարևաններ, այսպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում խոսվում է այդպիսի բաների մասին ազգանվան վերջում «յան» ունեցող մեկի կողմից, դա ինձ համար իմ բացթողումն է, որ ես ինչ-որ բան բաց եմ թողել ժամանակին այս սերնդի մեջ, որ կարող են այսպիսի թրքամետ բաներ ասել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Իսկ տեսակետին, թե Շուշան Պետրոսյան պատգամավորը չպետք է իր ծանր տեղը թեթևացներ և արձագանքեր գրառմանը, ունի այսպիսի պատասխան. «Ուզում եմ ասել, որ առաջին հերթին հայ եմ, քաղաքացի եմ և մարդ եմ: Վերջ, այսքանը»:
«Ուրիշ ժամանակ աղմկում ենք` մենք ենք մեր երկրի տեղը, բա էլ ո՞նց եք տեր լինում երկրին: Հայտարարելով, որ զզվում է այս երկրից, մի հատ դառը խոսք չասե՞լ թուրքի հասցեին, որ սպանում է մեր տղաներին, փոխարենը մեր պաշտպանության բանակի՞ն են ասում, մեր փայլուն բանակի՞ն են ասում, բանակի հարմանատարի՞ն: Ու ես պետք է դա կարդամ ու նորմալ վերաբերվե՞մ դրան: Ես ինչպե՞ս հանդուրժեմ, որ ինչ-որ մի` չգիտեմ ինչ, իրեն նման բաներ ասելու իրավունք տա: Վիրավորանքից արցունքներս գնում են»,- հայտարարեց Շուշան Պետրոսյանը: