Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Yerkir.am-ի հարցին, թե սահմանային այս վիճակում հայկական կողմի նախահարձակ կեցվա՞ծքն է արդյոք ճիշտ, թե՞ պաշտպանողականը, չցանկացավ պատասխանել:
«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև չեմ ուզում»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նրա կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը հիանալի ելույթ ունեցավ ՄԱԿ-ում: Պետրոսյանը նշեց նաև, որ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն դիտարկումը, թե Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել նոր զինադադարի կնքման պայմանագրի, ևս ճիշտ է և տեղին: «Ներկայիս պայմանագիրն, իրոք, անժամկետ էր, բայց ո՞վ է ավելի ակտիվ փորձում խախտել այդ պայմանագիրը: Մեզ այլ բան չի մնում: Միայն պարտադրանքի ոճով պետք է լինի այդ ամենը: Մեր թշնամուն ճանաչելով` միայն պարտադրանքի ոճը պետք է գործի դնենք: Նրանք ստիպում են, որ հասնենք պարտադրանքի»,- ընդգծեց Պետրոսյանը: