կարևոր
2479 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 19:33
Քաղաքական

Քննարկման կիզակետում Արցախն էր, հումանիտար ճգնաժամը մեղմելու, շրջափակման մեջ գտնվող արցախահայության անվտանգությանը վերաբերող հարցերը. պատգամավոր

Քննարկման կիզակետում Արցախն էր, հումանիտար ճգնաժամը մեղմելու, շրջափակման մեջ գտնվող արցախահայության անվտանգությանը վերաբերող հարցերը. պատգամավոր

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ-ում կայացավ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը։

Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավարը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է։ Բարեկամական խմբի անդամ եմ հանդիսանում նաև ես։

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ.-ից:

Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։

Քննարկման կիզակետում Արցախն էր, հումանիտար ճգնաժամը մեղմելու, շրջափակման մեջ գտնվող արցախահայության անվտանգությանը վերաբերող հարցերը։

Բարձրաձայնեցինք նաև Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքները օկուպացնելու շարունակական քաղաքականության մասին։

Հայտնեցինք Սլովակիայի հետ համագործակցությունը բոլոր՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում խորացնելու մեր պատրաստակամության մասին։

Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր