|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին, որի ժամանակ քննարկվել են հանրապետության ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր:
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը:
Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան նոր իրողություններում, մշտապես բնակչության կողքին լինելն ու նրանց անվտանգությունը երաշխավորելն է:
Նախարարը նաև հետաքրքրվել է միջշրջանային ու միջպետական ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ծառայության խնդիրներից:
Նախանշվել են համակարգի առաջիկա անելիքներն ու առանձացվել հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Ոստիկանության պետն ու ԱԻՊԾ տնօրենը նախարարին են ներկայացրել նաև տարվա պլանային միջոցառումների կատարման մասին հակիրճ տեղեկատվություն: